Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում 208 միլիարդ դոլար են կորցրել ԱՄՆ-ի մաքսատուրքերի պատճառով. Bloomberg

2 րոպեի ընթերցում

Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը 208 միլիարդ դոլարով նվազվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած մաքսատուրքերն աշխարհի շուկաներում համատարած անկման են հանգեցրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Bloomberg-ը։

Ըստ Bloomberg Billionaires Index-ի տվյալների՝ դա մեկ օրվա ընթացքում մեծությամբ չորրորդ անկումն է ինդեքսի 13-ամյա պատմության ընթացքում և ամենազգալին՝ COVID-19 համավարակի ժամանակներից ի վեր։ Նշվում է, որ ցուցակում ընդգրկված միլիարդատերերի կեսից ավելիի կարողությունը կրճատվել է միջինը 3,3%-ով։

Հաշվարկների համաձայն՝ առավել լուրջ տուժել են ամերիկացի միլիարդատերերը, մասնավորապես՝ Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը։ Մեքսիկայի ամենահարուստ մարդը՝ Կառլոս Սլիմը, Միացյալ Նահանգների սահմաններից դուրս այն ոչ շատ միլիարդատերերի թվում է, որոնք զերծ են մնացել մաքսատուրքերի բացասական ազդեցությունից, նշում է Bloomberg-ը։

Ամենամեծ կորուստները կրել է Ցուկերբերգը. Meta-ի բաժնետոմսերի 9%-ով անկումը նրա կարողությունը կրճատել է 17,9 մլրդ դոլարով, ասված է հրապարակման մեջ։ Amazon-ի բաժնետոմսերը նույնպես նվազել են 9%-ով, ինչը հանգեցրել է Ջեֆ Բեզոսի կարողության նվազմանը 15,9 մլրդ դոլարով։ Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը կորցրել է 11 մլրդ դոլար ընկերության բաժնետոմսերի 5,5%-ով անկումից հետո։

Թրամփն ապրիլի 2-ին հայտարարել է 185 երկրներից և տարածքներից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Նա հայտարարել է, որ նվազագույն մաքսատուրքը կսահմանի 10 տոկոսի չափով։ Առանձին պետությունների համար նա սահմանել է անհատական ​​մաքսատուրքեր։ Մաքսատուրքերի սահմանումից հետո ԱՄՆ-ի շուկան ահռելի անկում է ապրել:

Հայերեն Русский

Վարչապետ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

ՀՀ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել ֆրանսիական Mistral AI ընկերության ներկայացուցիչները

Մարտունի և Վարդենիս համայնքներում տեղի են ունեցել հանդիպումներ ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

Ազատավան գյուղում կողաշրջված ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է

Անտոնիո Գուտերեշը մտահոգված է ՄԱԿ-ի և այլ զարգացման ծրագրերում ԱՄՆ ֆինանսավորման կրճատումներով

Սաուդյան Արաբիան 90 միլիարդ դոլարի նախնական համաձայնագրեր է կնքել ամերիկյան ընկերությունների հետ

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ղեկավարը և սաները հանդիպել են Գեղարքունիքի մարզի դպրոցականների հետ

Չինաստանը դադարեցրել է ամերիկյան ընկերությունների նկատմամբ արտահանման վերահսկողության որոշ միջոցները

ԱՄՆ-ն և Կատարը 1.2 տրիլիոն դոլարի տնտեսական համաձայնագիր են կնքել