ԵՄ անդամ երկրներն ԱՄՆ-ի մաքսատուրքերին պատասխան միջոցների շուրջ քվեարկություն կանցկացնեն

3 րոպեի ընթերցում

Եվրամիության անդամ երկրները պատրաստվում են ապրիլի 9-ին քվեարկել ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի համար սահմանված մաքսատուրքերի դեմ պատասխան միջոցների շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24-ը՝ վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին։

Եվրոպական հանձնաժողովի առաջարկը կընդունվի, եթե դրան կողմ լինի որակյալ մեծամասնությունը՝ կազմված 15 անդամ երկրներից, որոնք ներկայացնում են ԵՄ բնակչության 65 տոկոսը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված մաքսատուրքերի ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 3-ին կհանդիպի այն ոլորտների ներկայացուցիչների հետ, որոնց վրա մաքսատուրքերի բարձրացումն ամենաշատը կազդի։

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն հայտարարել էր, որ մաքսատուրքերն «աղետ» են ինչպես Եվրոպայի, այնպես էլ Միացյալ Նահանգների համար։

Բրիտանիայի առևտրի նախարար Ջոնաթան Ռեյնոլդսը նույնպես հայտարարել է, որ ապրիլի 3-ին կհանդիպի տարբեր բիզնեսների հետ՝ հնարավոր պատասխան միջոցների մշակման համար։ 

Մաքսատուրքերի ազդեցությունը նվազեցնելու համար Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը 14,1 միլիարդ եվրոյի ծրագիր կնախաձեռնի։

Իր հերթին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպան «այս փոթորիկը հաղթահարելու» համար ունի անհրաժեշտ ամեն բան։ 

Միացյալ Նահանգներ

Կանադան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, ԵՄ երկրներն արձագանքել են Թրամփի սահմանած մաքսատուրքերին

Թրամփը ապրիլի 2-ին հայտարարել է, որ 10% բազային մաքսատուրքեր է սահմանում Միացյալ Նահանգներ ներկրվող բոլոր ապրանքների համար և ավելի բարձր մաքսատուրքեր՝ երկրի տասնյակ խոշորագույն առևտրային գործընկերների համար։  

Նա ցույց է տվել, թե ԱՄՆ-ի նկատմամբ ինչ մաքսատուրքեր են գործում այլ երկրներում և ինչ է սահմանում ԱՄՆ-ն ի պատասխան դրանց: Ըստ աղյուսակի՝ Չինաստանում ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերը միջինում կազմում են 67%, իսկ ԱՄՆ պատասխան մաքսատուրքերը կկազմեն 34%։ ԵՄ մաքսատուրքերը գնահատվում են 39%, պատասխան մաքսատուրքերը կկազմեն 20%: Ճապոնիայից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքերը կազմում են 46%, պատասխան մաքսատուրքերն ԱՄՆ-ից՝ 24%։ Ամերիկյան ապրանքների նկատմամբ հնդկական մաքսատուրքերը գնահատվում են 52%, պատասխան մաքսատուրքերը՝ 26%։

Տնտեսություն

Թրամփը մաքսատուրքեր է սահմանել նաև Հայաստանի նկատմամբ

Հայերեն Русский

Հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Սպիտակ տանը հյուրընկալվել են Դոնալդ Թրամփին

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան