Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՈՒԵՖԱ-ի գործկոմի 7 տեղերի համար առաջադրված էին 11 թեկնածուներ, այդ թվում՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը: Քվեարկության արդյունքներով Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ` 4 տարի ժամկետով:
Արմեն Մելիքբեկյանը ծնվել է 1980 թվականի մայիսի 10-ին։ 2006-2015 թթ․ հանդիսացել է ՈՒԵՖԱ-ի Պատանեկան և սիրողական ու Մեդիա կոմիտեների անդամ։ 2018 թ. սեպտեմբերի 22-ին ընտրվել է ՀՖՖ գործկոմի անդամ և նշանակվել գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար: 2019 թ. հունիսի 26-ին նշանակվել է ՀՖՖ գլխավոր քարտուղար։ 2019 թ. դեկտեմբերի 23-ին ընտրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում։ 2023 թ. դեկտեմբերի 23-ին Մելիքբեկյանը վերընտրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում։