Թրամփի սահմանած մաքսատուրքերը տարածվում են նաև Ուկրաինայի վրա, Ռուսաստանի վրա՝ ոչ

2 րոպեի ընթերցում

Ուկրաինան այն երկրների ցանկում է, որոնց նկատմամբ ԱՄՆ-ն պատասխան մաքսատուրքեր կսահմանի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ Truth Social հարթակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակած ցանկի՝ Ուկրաինայից ներկրվող ապրանքների նկատմամբ սահմանվել են 10% մաքսատուրքեր։

ԵԱՏՄ երկրներից Ղազախստանի նկատմամբ ամերիկյան պատասխան մաքսատուրքերի չափը կազմում է 27%: Ղրղզստանը և Բելառուսը ցանկում չկան, Ռուսաստանը՝ ևս։ 

Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթն ապրիլի 2-ին Axios-ին ասել է, որ Ռուսաստանը ներառված չէ ցուցակում, քանի որ ԱՄՆ-ի պատժամիջոցներն «արդեն խոչընդոտում են կարևոր նշանակություն ունեցող ցանկացած առևտրի»։ Լևիթը նաև ասել է, որ Ռուսաստանը դեռևս կարող է ենթարկվել «լրացուցիչ կոշտ պատժամիջոցների»:

Խոսնակը նշել է, որ Կուբան, Բելառուսը և Հյուսիսային Կորեան նույնպես ներառված չեն ներմուծման մաքսատուրքերի ենթակա երկրների ցանկում, «քանի որ նրանց նկատմամբ գործող մաքսատուրքերն ու պատժամիջոցներն առանց այդ էլ շատ բարձր են»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի նկատմամբ ԱՄՆ մաքսատուրքերը կազմում են 10%։

Տնտեսություն

Թրամփը մաքսատուրքեր է սահմանել նաև Հայաստանի նկատմամբ

Ցուցակում ներառված չեն նաև Մեքսիկան ու Կանադան, որոնց նկատմամբ ԱՄՆ-ն ավելի վաղ արդեն մի շարք մաքսատուրքեր էր սահմանել։

Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել է, որ 10% բազային մաքսատուրքեր է սահմանում Միացյալ Նահանգներ ներկրվող բոլոր ապրանքների համար և ավելի բարձր մաքսատուրքեր՝ երկրի տասնյակ խոշորագույն առևտրային գործընկերների համար։  

Այնուամենայնիվ, ինչպես հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան, այս նոր միջոցները չեն տարածվի Կանադայից և Մեքսիկայից, ինչպես նաև ցանկացած այլ երկրից էներգակիրների ներմուծման վրա։ 

Միացյալ Նահանգներ

Թրամփի սահմանած մաքսատուրքերը չեն տարածվում նավթի և այլ էներգակիրների վրա

Հայերեն Русский

Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանը

Հայոց ցեղասպանությունը վերապրած Թորոս Թադևոսյանի զավակները ՀՑԹ-ին նվիրաբերեցին նրա լուսանկարներն ու գրառումները

Հռոմի նորընտիր պապը հայտարարել է՝ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականը

Մայիսի 12-ի միջոցառումների անոնս

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարից հետո չեզոք գոտում բանակցություններ կսկսեն հարցերի լայն շրջանակի շուրջ

Մայիսի 11-ի միջոցառումների անոնս

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարի համաձայնության են եկել. Դոնալդ Թրամփ