Սպորտ

Դանիելյանն ու Մկրտչյանը կես միավորով են զիջում ԵԱ-ի առաջատարներին

1 րոպեի ընթերցում

Դանիելյանն ու Մկրտչյանը կես միավորով են զիջում ԵԱ-ի առաջատարներին

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող մրցաշարում կայացել են 3-րդ տուրի պարտիաները: Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը, Անի Նահապետյանը, Սոնա Կրկյաշարյանը, Գաբրիելա Հարությունյանը կիսել են միավորը: 

Աննա Խաչատրյանը և Սուսաննա Գաբոյանը պարտություն են կրել: Միայն Լիլիթ Մկրտչյանն է հաղթել մրցակցին` ռումինացի Միհաելա Սանդուին:

3 հնարավորից 2,5 միավորով՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը կես միավորով են զիջում երեք առաջատարներին: 

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությանը մասնակցում է 125 շախմատիստ: Հայաստանը մրցաշարին մասնակցում է 9 մարզիկով: Այն կեզրափակվի ապրիլի 11-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում