ԱՀԿ-ի ղեկավարը կոչ է արել պատրաստվել նոր համավարակի

2 րոպեի ընթերցում

Վտանգավոր հիվանդության նոր համավարակ կարող է աշխարհում բռնկվել արդեն «վաղը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ երկրներին կոչ անելով ակտիվացնել աշխատանքը համավարակների կանխման համաձայնագրի շուրջ։

Հանդես գալով ԱՀԿ անդամ պետությունների դեսպանների առաջ՝ նա նշել է, որ «COVID-19-ի համավարակն այժմ հեռավոր հիշողություն է թվում» հակամարտությունների, աշխարհաքաղաքական և տնտեսական ցնցումների ֆոնին: 

«Բայց հաջորդ համավարակը չի սպասի, մինչև ամեն ինչ հանդարտվի: Դա կարող է տեղի ունենալ 20 կամ ավելի տարի անց կամ դա կարող է տեղի ունենալ վաղը: Մենք պետք է պատրաստ լինենք։ Ահա թե ինչու աշխարհը ձեր մասնակցության ու առաջնորդության կարիքն ունի, որպեսզի ԱՀԿ-ի համավարակի շուրջ համաձայնագիրը հասցվի վերջնագծին», - Գեբրեյեսուսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նա հիշեցրել է, որ առողջապահության բնագավառում գլոբալ անվտանգության հասնելու համար պահանջվում են «համակարգված ջանքեր և միասնական մոտեցում ընդհանուր սպառնալիքների նկատմամբ»։

Գեբրեյեսուսն ասել է, որ բանակցությունների մասնակիցներն ավելի քան երեք տարի հաստատակամորեն աշխատել են՝ մշակելու համաձայնագիրը, որը «հիմնված կլինի ցավալի դասերի վրա, որոնք մենք քաղել ենք որպես համաշխարհային հանրություն, և միևնույն ժամանակ կհավասարակշռի անդամ պետությունների տարբեր կարիքներն ու առաջնահերթությունները»: 

«Կարծում եմ, որ դուք պատրաստ եք հասնելու փոխհամաձայնության», - եզրափակել է Գեբրեյեսուսը:

COVID-19-ի համավարակի կապակցությամբ արտակարգ դրության ռեժիմը համաշխարհային առողջապահության համակարգում գործել է 2020 թ. հունվարի վերջից մինչև 2023 թվականի մայիսի 5-ը: ԱՀԿ-ի տվյալներով՝ 2025 թ. մարտի 16-ի դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման  777 664 564 դեպք և 7 091 788 մահ:

Հայերեն Русский

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի