Վրաստանում արգելել են հեռուստաալիքների ֆինանսավորումն արտասահմանից

2 րոպեի ընթերցում

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է հեռարձակման մասին օրենքը, որն արգելում է արտասահմանից հեռուստաալիքների ֆինանսավորումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Հեռարձակման մասին» օրենքում փոփոխություններին կողմ է քվեարկել 86 պատգամավոր։ Ոչ ոք դեմ չի արտահայտվել։

Օրենքի համաձայն՝ արգելք է սահմանվում «օտարերկրյա ուժի» կողմից հեռուստաալիքների ֆինանսավորման վրա։ Դրա պատճառը, ինչպես նշված է բացատրական գրության մեջ, այն է, որ տեղեկատվությունը, որը տարածում են հեռուստահեռարձակողները և ռադիոհեռարձակողները, մեծ վստահություն է վայելում և կարող է ձևավորել հասարակական կարծիք։ Թույլատրվում է միայն արտասահմանից վճարված կոմերցիոն գովազդը, հեռուստաշոփինգը և գովազդային արտադրանքի զետեղումը հեռուստատեսային ծրագրերում:

«Օտար ուժ» ասելով՝ նկատի է առնվում սուբյեկտ, որը մտնում է օտարերկրյա պետության համակարգի մեջ, ֆիզիկական անձ, որը Վրաստանի քաղաքացի չի հանդիսանում, իրավաբանական անձ, որը գրանցված չէ Վրաստանում, կամ կազմակերպություն, որն աշխատում է օտարերկրյա պետության իրավասության ներքո:

Վրաստան

Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» ամերիկյան օրենքի վրացական տարբերակը

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները