Եվրոպա

Ֆոն դեր Լայենը ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովն անվանել է ԱՄՆ-ի մաքսատուրքերին պատասխաններից մեկը

2 րոպեի ընթերցում

Ֆոն դեր Լայենը ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովն անվանել է ԱՄՆ-ի մաքսատուրքերին պատասխաններից մեկը

Եվրահանձնաժողովն ապրիլի 4-ին Ուզբեկստանում կայանալիք ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովը դիտարկում է որպես ԱՄՆ-ի մաքսատուրքերին եվրոպական պատասխանի տարրերից մեկը՝ օտարերկրյա գործընկերների հետ Եվրամիության առևտրային հարաբերությունների դիվերսիֆիկացման ռազմավարության շրջանակներում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում։

«(ԱՄՆ մաքսատուրքերին պատասխանի) մեր ռազմավարության տարրը կլինի առևտրի դիվերսիֆիկացիան: Առևտուրը գնում է այնտեղ, որտեղ կա բիզնես: Եվրոպան արդեն առևտրային համաձայնագրեր ունի 76 երկրի հետ, և ԵՄ-ն ընդլայնում է այդ ցանցը։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և ես այս շաբաթ ավելի ուշ կմեկնենք Սամարղանդ՝ մասնակցելու Եվրամիության և Կենտրոնական Ասիայի պետությունների՝ պատմության մեջ առաջին գագաթնաժողովին», - ֆոն դեր Լայենի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նստաշրջանում նաև հայտարարել է, որ Եվրամիությունն ի պատասխան ԱՄՆ-ի առևտրային մաքսատուրքերի կամրապնդի իր ներքին շուկայի միասնությունը, որի կարգավորմամբ զբաղվում է Եվրոպական հանձնաժողովը։

«Մեր պատասխանն ԱՄՆ մաքսատուրքերին պետք է լինի եվրոպական շուկայի միասնության ամրապնդումը», - ասել է նա՝ խոստանալով «վերացնել ԵՄ երկրների միջև մնացած առևտրային արգելքները»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում