Կաթողիկոսը ԵՏՍԿ պատվիրակության հետ հանդիպմանն իր մտահոգություն է արտահայտել Ադրբեջանում պահվող հայ գերիների առնչությամբ

2 րոպեի ընթերցում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի (ԵՏՍԿ) Արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ Դիմիտրիս Դիմիտրիադիսի գլխավորած պատվիրակությանը՝ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի ուղեկցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այցի մասին հայտնում է Մայր Աթոռը։

Նշվում է, որ հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետը ողջունել է տնտեսական կայունության, սոցիալական արդարության և իրավունքների պաշտպանության գործում ԵՏՍԿ-ի կողմից ներդրվող ջանքերը՝ մասնավոր անդրադարձ կատարելով բռնի տեղահանված արցախահայերի հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությանը։ 

«Զրույցի ընթացքում Հայոց Հայրապետն իր մտահոգությունն արտահայտեց նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների, Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման փաստերի և Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիների առնչությամբ՝ կարևոր նկատելով միջազգային հանրության կողմից հետևողական ջանքերի գործադրումը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության կանխման և տարածաշրջանում խաղաղության վերահաստատման հարցում»,-նշված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ։ 

Իր հերթին, տիար Դիմիտրիս Դիմիտրիադիսը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ընդունելության համար, անդրադարձել է կոմիտեի ծրագրերին, ինչպես նաև Հայաստանի հետ տնտեսական և սոցիալական երկխոսության խթանման հեռանկարներին։

 

Հայերեն English Français Русский

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս