Իրավունք

Հայտարարություն սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող տրանսպորտային միջոցների շահագործման վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

2022 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի համաձայն, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումների տեղադրումը, պարբերական վկայագրումը, ինչպես նաև գազալցակայանների գործունեության անվտանգության վերահսկողությունը վերապահված է Տեսչական մարմնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հիշեցնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը: 

Միաժամանակ, համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին»  օրենքի 26-րդ հոդվածի, գազաբալոնային սարքավորումների տեղադրումն ու (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացնում են «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը։

«Գազաբալոնային սարքավորումների տեղադրումից կամ գազաբալոնների պարբերական վկայագրումից հետո՝

Տրամադրվում են ՀՀ կառավարության որոշմամբ սահմանած նմուշի փաստաթղթեր, որոնք նշում են հաջորդ վկայագրման հստակ ժամկետը,
Ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների մասին տվյալները մուտքագրվում են էլեկտրոնային շտեմարան։
Շահագործման մեջ գտնվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման։

 Գազաբալոնների լիցքավորումն արգելվում է, եթե.

  • Դրանք գրանցված չեն էլեկտրոնային շտեմարանում։
  • Չեն անցել պարտադիր վկայագրում կամ չեն ստացել դրական եզրակացություն։  

Արգելվում է նաև.

  • Անընթեռնելի արտադրման տարեթվով կամ շահագործման ավարտված ժամկետով գազաբալոնների տեղադրումը և վկայագրումը։ Այդպիսի գազաբալոնները ենթակա են խոտանման՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

Ընդգծվում է, որ այս արգելքները չեն վերաբերում այլ պետություններում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոններին։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, որպես ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողությունն իրականացնող լիազոր մարմին, հորդորում է բոլորին պահպանել օրենքի պահանջները։ 

Հայերեն

Գյումրիից նոր ուղղությամբ թռիչք իրականացնող ավիաընկերությունը կստանա աջակցություն կառավարությունից

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության վճարովի տեղերը

Սուրբ Պետրոսի տաճարում մեկնարկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հրաժեշտի արարողությունը

Ֆասթ Բանկը թվային ինքնության մատակարար ընկերության՝ imID հիմնադիր խորհրդի անդամ և բաժնետեր է

Գիտության ոլորտի ֆինանսավորումը կախված է նաև գիտնականներից և նրանց նախաձեռնություններից. ՀՀ նախագահ

Գեղարքունիքի մարզային գրադարանում կայացել է Մարտիրոս Սարյանի 145-ամյակին նվիրված միջոցառում

Մեր պարտքն է դատապարտել ոճրագործներին. Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Ռուսաստանը ռեկորդային թվով օտարերկրացիների արտաքսման վճիռ է կայացրել 2024 թվականին

Եվրամիության երկրների ավելի քան կեսը 2024 թվականին ավելացրել է պետական ​​պարտքը

Կանանց ներուժը պետք է լիարժեք օգտագործել տարբեր ոլորտներում․ վարչապետ