Միացյալ Նահանգներ

Ուկրաինան և ԱՄՆ-ն օգտակար հանածոների համաձայնագրի շուրջ խորհրդակցություններ են անցկացնում նախարարների մակարդակով

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան և ԱՄՆ-ն օգտակար հանածոների համաձայնագրի շուրջ խորհրդակցություններ են անցկացնում նախարարների մակարդակով

Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախարարությունները խորհրդակցություններ են անցկացնում օգտակար հանածոների  համաձայնագրի նոր նախագծի շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Խորհրդակցությունները դեռ շարունակվում են տարբեր նախարարությունների մակարդակով», - ասել է նա՝ մեկնաբանելով մամուլում հայտնված համաձայնագրի նոր նախագիծը։ 

Ավելի վաղ համաձայնագրի վրա աշխատանքը հաստատել էր Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն։

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իսկապես Ուկրաինային է փոխանցել օգտակար հանածոների շուրջ համաձայնագրի նոր նախագիծը, որտեղ մանրամասնորեն նշված են երկրի վերականգնման հիմնադրամի ստեղծման պայմանները։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը մարտի 26-ին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները և Ուկրաինան կարող են արդեն հաջորդ շաբաթ ստորագրել տնտեսական համագործակցության, այդ թվում՝ օգտակար հանածոների շուրջ համաձայնագիրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում