ՀՀ ՆԳՆ-ն հորդորում է Փարաքարի և Գյումրու ընտրողներին իր կայքում ճշտել ընտրացուցակների իրենց տվյալները և տեղամասային կենտրոնն ու հասցեն

2 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում մարտի 30-ին տեղի են ունենալու ավագանու արտահերթ ընտրություններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս կապակցությամբ ՀՀ ներքին գործերի նախարարությունը ընտրողներին հորդորում է ՆԳՆ պաշտոնական կայքի ընտրացուցակներում (https://elections.mia.gov.am/) ստուգել իրենց տվյալները և ճշտել տեղամասային կենտրոնն ու հասցեն։

«Եթե Ձեր տվյալները չեք գտնի ընտրողների ցուցակում, ապա քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև քվեարկության ավարտը՝ 20։00-ն, անհրաժեշտ է դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժին՝ քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար։

Լրացուցիչ ցուցակում ընդգրկելու մասին դիմում ՄՔԾ տարածքային բաժին ներկայացնելու իրավունք ունեն այն անձինք, որոնք. 

  • հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն, դուրս են մնացել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից,
  • ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ՄՔԾ տարածքային բաժին ներկայացրել են համապատասխան ընտրական տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմում, դիմումը չի մերժվել, սակայն նրանք չեն ընդգրկվել համապատասխան ցուցակում,
  • հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն քվեարկության օրվան նախորդող վեց ամսվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ չունենալու հիմքով չեն ընդգրկվել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում