Զինապարտ քաղաքացիների ծանուցումներն ապրիլի 1-ից կիրականացվեն նոր ընթացակարգով

1 րոպեի ընթերցում

ՀՀ պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում

Հայաստանում զինապարտ քաղաքացիների ծանուցումները 2025 թվականի ապրիլի 1-ից կկատարվեն  նոր ընթացակարգով, որն ապահովում է ավելի հասանելի և ապահով ծանուցման մեխանիզմ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ նախ քաղաքացուն կուղարկվի ծանուցում, որը հասկանելի կլինի ծանուցումների պաշտոնական azdarar.am կայքում։ Կայքի «անհատական ծանուցումներ» բաժնում անհրաժեշտ է նույնականանալ «Ես եմ» թվային հարթակի միջոցով և ստուգել ծանուցման առկայությունը։ 

«Եթե քաղաքացին 5 օրվա ընթացքում չի ծանոթանում ծանուցմանը, ապա «Հայփոստ» ազգային օպերատորի միջոցով կուղարկվի դրա թղթային տարբերակը՝ քաղաքացու հաշվառման հասցեին։ 

Եթե այս եղանակով նույնպես հնարավոր չլինի ծանուցել, ապա այն կհրապարակվի azdarar.am կայքում՝ «պետական լիազոր մարմնի կողմից ծանուցումներ» բաժնում, որտեղ քաղաքացին կարող է գտնել իրեն առնչվող տեղեկատվությունը։ Այս դեպքում ծանուցումը կհամարվի պատշաճ իրականացված 10-րդ օրը։ 

Զինկոմիսարիատ չներկայանալու դեպքում քաղաքացին օրենքով նախատեսված կարգով կենթարկվի պատասխանատվության».- ասված է հայտարարության մեջ։ 

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները