Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովում մարտի 25-ին մեկնարկել է ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստը, որի օրակարգում ներառվել է 21 հարց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին», «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը։
Ազգային ժողովը կքննարկի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի և Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը։
Լիագումար նիստում քննարկման կդրվի նաև պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցերը։
Նիստի օրակարգում ընդգրկված են նաև փոփոխություններ մի շարք ոլորտային օրենքներում՝ ներառյալ քաղաքացիական, աշխատանքային և էներգետիկայի մասին օրենքներում, աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին նոր օրենսդրական նախաձեռնություն, «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ, Քաղաքացիական դատավարության և ջրային օրենսգրքերում փոփոխություններ, ՀՀ կառավարության և Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև կրկնակի հարկման բացառման մասին համաձայնագրի վավերացում։
Ժամը 16:30-ին պատգամավորները հանդես կգան հայտարարություններով։