Մերձավոր Արևելք

Գեներալ Նիկոլա Մանդոլեզին բարձր է գնահատել ՀՀ զորախմբի ծառայությունը լիբանանա-իսրայելական կոնֆլիկտի թեժ շրջանում

1 րոպեի ընթերցում

Գեներալ Նիկոլա Մանդոլեզին բարձր է գնահատել ՀՀ զորախմբի ծառայությունը լիբանանա-իսրայելական կոնֆլիկտի թեժ շրջանում

Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը, ռազմական կցորդ գնդապետ Արթուր Դալիբալթյանի և դեսպանության խորհրդական Ստեփան Գևորգյանի ուղեկցությամբ, այցելել է լիբանանա-իսրայելական սահմանին գտնվող ՅՈՒՆԻՖԻԼ-ի կենտրոնակայան՝ մասնակցելու հայկական զորախմբի հերթափոխի արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է դեսպանության տարածած հաղորդագրությունից, Վահագն Աթաբեկյանը հանդիպել է ՅՈՒՆԻՖԻԼ-ի Արևմտյան սեկտորի հրամանատար, բրիգադի գեներալ Նիկոլա Մանդոլեզիին, ով բարձր է գնահատել ՀՀ զորախմբի ծառայությունը լիբանանա-իսրայելական կոնֆլիկտի թեժ շրջանում՝ նշելով, որ հայկական զորախումբը շարունակել է իրականացնել պահակային ծառայությունը նույնիսկ այն ժամանակ, երբ խաղաղապահների մեծ մասը գտնվել են բունկերներում:

Վահագն Աթաբեկյանը ողջունել է հայ խաղաղապահներին՝ շնորհակալություն հայտնելով գերազանց ծառայության և Լիբանանում կայունության և խաղաղության հաստատման հարցում գործուն մասնակցության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում