Բուժաշխատողների էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովը պաշտոնական կայք ունի

4 րոպեի ընթերցում

Մարտի 19-ին տեղի է ունեցել Բուժաշխատողների մասնագիտական գործունեության էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովի պաշտոնական կայքի ներկայացման միջոցառումը:  

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները
քննող հանձնաժողովից։

Այն կազմակերպվել էր Հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ III ծրագրի համատեղ ջանքերով:

Ողջույնի խոսքով հանդես են եկել Հանձնաժողովի նախագահ Իզաբել Աբգարյանը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆը և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ III ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանը:

Ներկայացվել է, որ այսուհետ Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ mec.am  կայքից, իսկ բուժաշխատողների կողմից կատարված մասնագիտական էթիկայի կանոնների հանձնաժողով ենթադրյալ խախտման վերաբերյալ դիմումները՝  ներկայացնել նաև առցանց եղանակով՝ մուտք գործելով  կայքի Ներկայացնել դիմում բաժինը:

Առցանց դիմումների ներկայացման ընթացակարգն էականորեն դյուրացնում է դիմումների ներկայացումը՝ դիմումատուի համար անհրաժեշտ ուղղորդումների կարգ ապահովելու եղանակով:

Հանձնաժողովի նախագահ Իզաբել Աբգարյանը  տեղեկացրել է նաև, որ Հանձնաժողովը գործնականում սկսել է դիմումներ ընդունել 2024 թվականի ապրիլից:  Նախորդ տարվա ընթացքում էթիկայի կանոնների խախտման փաստը հաստատված է համարվել հինգ բուժաշխատողի մասով, ևս հինգի մասով դրանք չեն հաստատվել: Այդուհանդերձ, Հանձնաժողովի անդամները հավաստում են, որ գործունեության գլխավոր նպատակը ոչ միայն պացիենտների, այլ նաև բուժաշխատողների իրավունքների պաշտպանությունն է:

Հանձնաժողովի անդամները վստահ են, որ բուժաշխատողների մասնագիտական գործունեության էթիկայի կանոնների համապարփակ ներդրումը՝  համալիր այլ քայլերի զուգակցմամբ, բուժաշխատողների շրջանում բարեվարքության էական բարելավումների կբերի, կբարձրացնի պացիենտների իրազեկվածության և նրանց իրավունքների պաշտպանության մակարդակը:  

Հրավիրված հանդիպմանը կարևորվեց նաև Հանձնաժողովի որոշումների հրապարակայնացումը, անձնական բոլոր կարգի տվյալների ծածկագրմամբ,  որոնք կդառնան  յուրահատուկ մեթոդական ուղեցույցներ բուժաշխատողների համար և կանխարգելիչ նշանակություն կունենան հնարավոր խախտումների համար: 

Դրանով առանձին գործերի քննության նշանակությունն էականորեն կմեծանա, քանի որ անհատական գործերը կհանգեցնեն վարքագծային նշանակալի փոփոխությունների: 

Ինտերակտիվ հարց-պատասխան ձևաչափում անցկացված միջոցառմանը անդրադարձ է կատարվել նաև Հանձնաժողովի կողմից գործերի քննությանը կարգին, առցանց դիմում ներկայանալու ընթացակարգին: Հանձնաժողովի անդամները պատասխանել են մասնակիցներին հետաքրքրող հարցերին: 

Նշենք, որ Բուժաշխատողների մասնագիտական գործունեության էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովի www.mec.am կայքը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ:  

Հայերեն

Ֆրանցիսկոս պապը փետրվարի 14-ից հետո առաջին անգամ ներկայացել է Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում

Մարդն իրեն իսկապես մարդ է զգում հենց դժվար, բայց ազնիվ ինքնաճանաչման շնորհիվ. Ռուբեն Վարդանյան

Խամենեին ԶՈՒ-ն բերել է բարձր պատրաստվածության վիճակի, տարածաշրջանի երկրները ծանուցվել են ԱՄՆ-ին աջակցելու անթույլատրելիության մասին. Reuters-ի անանուն աղբյուր

ՀՀ ԳԱԱ ինստիտուտը Վրաստանում տեղի ունեցած 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ձորակում հայտնված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ

Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ, հնարավոր է՝ ամպրոպ, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Իրանը ցանկանում է իրավահավասար հիմունքներով երկխոսություն վարել այլ երկրների հետ. նախագահ Փեզեշքիան

Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տուժել