ԱԳ փոխնախարարը քննարկելի է համարում ԵՄ դիտորդների նոր մանդատի հարցը՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում

2 րոպեի ընթերցում

Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրվի, վավերացվի և կայուն խաղաղության նշաններ լինեն, Հայաստանը կարող է քննարկել ՀՀ–ում ԵՄ դիտորդների համար նոր մանդատի հարցը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը: 

Անդրադառնալով ստորագրումից հետո ԵՄ դիտորդների դուրս գալու վերաբերյալ հարցին՝ փոխնախարարը նախ նշեց. «Պայմանագիրն այդքան էլ արագ չի շարժվում: Այդ մանդատը 2 տարով է: Իհարկե, հետագայում, եթե ունենանք այդ առաջընթացը, ստորագրենք, վավերացնենք և իսկապես կայուն խաղաղության նշաններ լինեն, կարող ենք քննարկել նոր մանդատ՝ ԵՄ դիտորդների համար: Պարտադիր չէ սահմանափակվել միայն սահմանագծով: Մանդատում կա նաև վստահության միջոցառումների ստեղծումը»:

Նա հավելեց՝ անգամ ապագայում ամենադրական սցենարի դեպքում կկարողանան գտնել ճիշտ մոդել, որ շարունակեն ԵՄ դիտորդների հետ համագործակցությունը: 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կա՞ վստահություն, որ Բաքուն չի պահանջելու ԵՄ դիտորդներին ամբողջությամբ հանել Հայաստանից՝ Հովհաննիսյանն ընդգծեց. «Եթե մենք խոսում ենք երրորդ կողմի ուժերի մասին, արդյոք եվրոպական դիտորդները հանդիսանո՞ւմ են ուժ: Սա դիտորդական առաքելություն է: Այսինքն՝ տրամաբանությունը հուշում է, որ չպետք է լինեն նման պահանջներ, բայց, իհարկե, բարդ է ասել վստահության մասին»:

Նա նշեց՝ երբ նշվում է երրորդ երկրի ուժ, խոսքը ռազմական ներկայության մասին է: «Թե ինչքանով են դիտորդները համարվում ուժ, սա էլ քննարկման թեմա է»,–եզրափակեց Հովհաննիսյանը: 

Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության հասնելու և բանակցությունների ավարտի մասին։  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել իր ստորագրությունը դնել այդ փաստաթղթի տակ: Նախագծի համաձայնեցված տեքստում կա սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չտեղակայելու վերաբերյալ դրույթ:  

Հայերեն English Español

Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուբիոն հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպման պատրաստակամության մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի

Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն

Տորք Անգեղի այգու շինարարության երկրորդ փուլը կավարտվի 2026-ի չորրորդ եռամսյակում. Ավինյանը նախագիծը համարում է ամենահաջողվածներից մեկը

Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել

Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը

Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը