Սպորտ

Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է ֆուտբոլի ազգային հավաքականից

1 րոպեի ընթերցում

Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է ֆուտբոլի ազգային հավաքականից

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Հրանտ-Լեոն Ռանոսը չի լինելու ազգային հավաքականում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը: Վերջինս պարզաբանեց` Ռանոսը մոտեցել է իրեն, ասել, որ ցանկություն ունի լինել մեկնարկային կազմում, սակայն մարզիչը հստակեցրել է, որ ինքն է որոշում` ով է խաղում մեկնարկային կազմում:

Այս պատճառով մարզիչը որոշում է կայացրել` Հրանտ-Լեոն Ռանոսը չի լինելու հավաքականում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում