Վիլի Սանյոլը և Խվիչա Կվարացխելիան խոսել են Հայաստանի դեմ խաղի մասին

2 րոպեի ընթերցում

Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը և վրացիների ավագ Խվիչա Կվարացխելիան լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են Ազգերի լիգայի անցումային Վրաստան-Հայաստան պատասխան խաղից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած նախախաղային ասուլիսի ժամանակ Վրաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Վինի Սանյոլը, մասնավորապես, ասաց. «Նրանք անելու են ամեն ինչ, ինչի ունակ են: Խաղալու են նրանք, ովքեր բացակայում էին նախորդ խաղին: Մոտիվացիայի պակաս չեն ունենալու: Թեպետ մենք հաղթել ենք նախորդ խաղում 3:0 հաշվով, սակայն ձգտելու ենք լավագույն խաղը ցույց տալ մեր իսկ երկրպագուների առաջ: Նպատակ ունենք շաբաթն ավարտել դրական նոտայով»:

Անդրադառնալով Երևանում կայացած խաղի մթնոլորտին` մարզիչն այն որակեց կատարյալ: 

Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Խվիչա Կվարացխելիան ասաց, որ թեպետ անձամբ չի ճանաչում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթրայանին, ում դեմ խաղացել է դեռևս «Նապոլի»-ում խաղալու տարիներին, սակայն գիտի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին:

«Լիահույս եմ, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կշարունակի աճ գրանցել ապագայում ևս»,-ասաց նա:

Ազգերի լիգայի անցումային խաղերի շրջանակներում թիմերի պատասխան` Վրաստան-Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 23-ին` Թբիլիսիի Բորիս Պաիճաձեի անվան «Դինամո» մարզադաշտում: Թիմերի առաջին խաղում Վրաստանը հաղթել էր 3:0 հաշվով:

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները