Սպորտ

Արթուր Դավթյանը ևս մարմնամարզության աշխարհի գավաթի եզրափակիչում է

1 րոպեի ընթերցում

Արթուր Դավթյանը ևս մարմնամարզության աշխարհի գավաթի եզրափակիչում է

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներից երկուսն էլ դուրս են եկել աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թուրքական Անթալիա քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի որակավորման փուլում Հայաստանի հավաքականից, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում` հավաքելով 14.483 միավոր` առաջին տեղով դուրս է եկել եզրափակիչ:

Ավելի վաղ եզրափակիչ էր դուրս եկել նաև Վահագն Դավթյանը (օղակների վարժություն):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում