Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին
1 րոպեի ընթերցում

Վերանշանակվել է Հակոբ Տոնոյանի անվան ֆուտբոլի Սուպերգավաթի 2023-2024 թթ. խաղարկության եզրափակիչ հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Խաղը կկայանա ապրիլի 9-ին` ժամը 19:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Միմյանց հետ կմրցեն Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկն» ու գավաթի խաղարկության հաղթող «Արարատ-Արմենիան»։
Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը հետաձգվել էր եղանակային պայմանների պատճառով: