Եվրոպա

Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը փակվել է ենթակայանում բռնկված հրդեհի պատճառով

1 րոպեի ընթերցում

Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը փակվել է ենթակայանում բռնկված հրդեհի պատճառով

Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը մարտի 21-ին փակվել է, քանի որ այն էլեկտրականությամբ մատակարարող ենթակայանում խոշոր հրդեհ է տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Հիթրոուն Մեծ Բրիտանիայի ամենազբաղված օդանավակայանն է, ուստի դրա փակումից կտուժեն մեծ թվով ուղևորներ։ Ըստ Flightradar24-ի տվյալների՝ մարտի 21-ին օդանավակայանի փակվելը կազդի առնվազն 1351 չվերթի վրա։ Օդանավակայանի վարչակազմը նախազգուշացրել է, որ առաջիկա օրերին ևս սպասվում են աշխատանքի «լուրջ խափանումներ»։

Հիթրոու մեկնող ինքնաթիռների մի մասին ընդունել է Լոնդոնի Գեթվիք օդանավակայանը։ Որոշ ինքնաթիռներ վայրէջք են կատարել Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի տարբեր քաղաքներում։

Լոնդոնի արևմուտքում գտնվող Հեյս քաղաքի ենթակայանում բռնկված հրդեհի պատճառով հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության, շուրջ 150 մարդ տարհանվել է մոտակա շենքերից։

Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում