Միացյալ Նահանգներ

Թրամփը և Ուոլցն անդրադարձել են փակ չաթում սխալմամբ լրագրողին ներառելու շուրջ սկանդալին

2 րոպեի ընթերցում

Թրամփը և Ուոլցն անդրադարձել են փակ չաթում սխալմամբ լրագրողին ներառելու շուրջ սկանդալին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բարձրաստիճան պաշտոնյաների չաթում, որտեղ քննարկվել են Եմենին հարվածի պլանները, The Atlantic-ի գլխավոր խմբագիր, լրագրող Ջեֆրի Գոլդբերգն ավելացվել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի աշխատակիցներից մեկի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Newsweek-ին տված հարցազրույցում։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ լրագրողի համարը գրանցված է եղել Ուոլցի ստորադասներից մեկի հեռախոսում։

«Մենք կարծում ենք, որ ինչ-որ մեկը եղել է այդ գծում՝ դրա թույլտվությամբ: Ինչ-որ մեկը, որ կապված էր Մայք Ուոլցի հետ, որ աշխատում էր Ուոլցի մոտ ցածր մակարդակով, ենթադրում եմ, ուներ Գոլդբերգի համարը», - նշել է Թրամփը՝ խոսելով չաթում սխալմամբ լրագրողի ներառման պատճառների մասին։

Թրամփը նաև Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ վստահում է իր ազգային անվտանգության թիմի բոլոր անդամներին, այդ թվում՝ Ուոլցին, չնայած տեղի ունեցածին: 

Ուոլցն իր հերթին նշել է, որ չգիտի, թե ինչու է Գոլդբերգը ներառվել փակ խմբում։ Թրամփի հետ միասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Ուոլցն ասել է, որ տեխնիկական և փաստաբանների թիմերը ուսումնասիրում են տեղի ունեցածը։ Նա շեշտել է, որ Եմենի վրա հարձակումը շատ հաջող է անցել, սակայն լրատվամիջոցները կենտրոնացել են այս աղմկահարույց միջադեպի վրա և երկրորդ պլան են մղում նախագահ Թրամփի վարչակազմի կատարած աշխատանքը։

The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը հոդված էր հրապարակել այն մասին, որ Ուոլցն իրեն ընդգրկել է Signal-ի աշխատանքային չաթում, որտեղ պաշտոնյաները քննարկել են ԱՄՆ զինված ուժերի հարվածները Եմենի հութիների ուղղությամբ: Գոլդբերգի խոսքով՝ չաթում, բացի Ուոլցից, եղել են Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում