Սպորտ

Շախմատի ԵԱ-ում հայ շախմատիստները առաջատարին զիջում են կիս միավորով

1 րոպեի ընթերցում

Շախմատի ԵԱ-ում հայ շախմատիստները առաջատարին զիջում են կիս միավորով

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականից միավորը կիսեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Հայկ Երիցյանը: Հաղթանակ տոնեցին Սարգիս Սարգսյանն ու Արսեն Դավթյանը, պարտվեցին` Վահան Նալբանդյանն ու Արամ Հակոբյանը:

Այս տուրից հետո էլ Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը մնում են մրցաշարային աղյուսակի վերին հատվածում: Հայ շախմատիստներն ունեն 5-ական միավոր, իսկ առաջատար Դանիլ Յուֆան` 5,5 միավոր:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Ռումինիայում: Այն մեկնարկել է մարտի 15-ին և կեզրափակվի մարտի 26-ին: Մրցաշարին մասնակցում է 390 շախմատիստ: Հայաստանից առաջնությանը մասնակցում է 10 շախմատիստ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում