Տնտեսություն

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հյուրընկալել է Վրաստանի գործարարների ասոցիացիայի պատվիրակությունը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հյուրընկալել է Վրաստանի գործարարների ասոցիացիայի պատվիրակությունը

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում (ՀԱԳՄ) մարտի 20-ին հյուրընկալվել է Վրաստանի գործարարների ասոցիացիայի (ՎԳԱ) ներկայացուցչական պատվիրակությունը՝ գործադիր տնօրեն Լևան Վեփխվաձեի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Միությունից, ողջունելով հյուրերին՝ ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը ներկայացրել է Միության գործունեության հիմնական գործառույթները, իրականացվող ծրագրերը, Հայաստանի ներդրումային հնարավորությունները։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վրացական պատվիրակության ղեկավարը կանգ է առել այն առաջնահերթությունների վրա, որոնք այսօր դրված են ՎԳԱ-ի առջև, ներկայացրել Ասոցիացիայի անդամների հետ ու գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Ըստ աղբյուրի՝ երկուստեք կարևորվել է փոխգործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը, նախանշվել համագործակցության առաջիկա ուղղությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխայցելությունները և շփումները դարձնել պարբերական։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում