Լոռու մարզում մարտի 21-ին վթարային ջրանջատում կիրականացվի
1 րոպեի ընթերցում

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, մարտի 21-ի ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տավրոս, Տարոն թաղամասերի, Լեռնապատ, Դարպաս գյուղերի ջրամատակարարումը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: