Չինաստան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը հանդիպել է ՉԺՀ պատվիրակության ղեկավարին

1 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը հանդիպել է ՉԺՀ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հանրային անվտանգության նախարարության Հունան նահանգի հանրային անվտանգության դեպարտամենտի պատվիրակությանը:

Արսեն Այվազյանը ողջունելով ՉԺՀ պատվիրակության ղեկավար Խու Չժիվէնին՝ շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում Արսեն Այվազյանն անդրադարձել է 2023 թվականին Քննչական կոմիտեի պատվիրակության՝ Չինաստան կատարած այցին՝ ընդգծելով փոխադարձ այցերի կարևորությունը:

Խու Չժիվէնն ընդգծել է երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ առաջիկայում կողմերի միջև կձևավորվի ավելի սերտ համագործակցություն: 

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը կարևորել է երկու երկրների ջանքերի համատեղումը՝ հանցավորության դեմ պայքարում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում