Հայաստանն աշխարհի երջանիկ երկրների վարկանիշում 87-րդն է՝ առաջ անցնելով տարածաշրջանի երկրներից
1 րոպեի ընթերցում

Հայաստանն աշխարհի երջանիկ երկրների վարկանիշում 87-րդ տեղում է՝ առաջ անցնելով տարածաշրջանի երկրներից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին է վկայում Երջանկության մասին 2024 թվականի համաշխարհային զեկույցը:
Հարավային Կովկասի տարածաշրջանում ամենաբարձր դիրքում Հայաստանն է, Վրաստանն 91-րդն է, Ադրբեջանը՝ 106-րդը:
Հայաստանի մյուս հարևանները՝ Թուրքիան ու Իրանը, համապատասխանաբար 94-րդ ու 99-րդ տեղերում են:
Վարկանշային աղյուսակը գլխավորում է Ֆինլանդիան:
Երջանիկ երկրների վարկանիշային աղյուսակում ընդգրկված է 147 երկիր։