Սպորտ

Լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը դարձել է միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը դարձել է միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր

Հայաստանի լեռնադահուկի հավաքականի անդամ Գլեբ Մոսեսովը դարձել է միջազգային մրցաշարի մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան:

Իտալիայի Վալ Կասիեում կայացած միջազգային մրցաշարում Հայաստանի լեռնադահուկի հավաքականի անդամ Գլեբ Մոսեսովը դարձել է միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր: Առաջին տեղում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչն է, իսկ եռյակի վերջում` Արգենտինայի:

Ավելի վաղ Գլեբ Մոսեսովը դարձել էր հայաստանցի առաջին լեռնադահուկորդը, որը  երբևէ կարողացել էր հաղթահարել աշխարհի առաջնության որակավորման փուլը:   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում