Տնտեսություն

Նոր արշավ IDBank-ից` հաճախորդների օրվա կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Մարտի 19-ին նշվում է Հաճախորդների միջազգային օրը։ Թեև IDBank-ը հաճախ է առանց առիթի շնորհակալության օրեր ու անակնկալներ կազմակերպում հաճախորդների համար, այս օրը ևս չնշանավորել չէր կարող։ 

Հաճախորդների միջազգային օրը ամեն տարի յուրահատուկ ձևով նշելն էլ Բանկը գեղեցիկ ավանդույթի է վերածել։ Այս տարվա նվերն էլ հաճախորդներին «Ապահով» առանց ավելացման իրավունքի դրամային ավանդի ավելի շահավետ տոկոսադրույքներն են։ 

Դա նշանակում է, որ մարտի 19-ից 21-ը այն ֆիզիկական անձանց համար, ովքեր կներդնեն «Ապահով» առանց ավելացման իրավունքի դրամային ավանդ սկսած 10,000 ՀՀ դրամից մինչև 5,000,000 ՀՀ դրամ Բանկի մասնաճյուղերում և Idram&IDBank հավելվածով՝ տոկոսադրույքները կսահմանվեն հրապարակված տոկոսադրույքներից 0,5-ով բարձր։

IDBank-ի Հաճախորդների փորձառության մենեջեր Սեդա Ավագյանի խոսքով՝ հենց այս արշավն ընտրելը պատահական չէր, քանի որ վերջին շրջանի Բանկի տարբեր նախաձեռնություններ նպատակ ունեն խթանել խնայելու մշակույթը հաճախորդների շրջանում․ «Այս անգամ էլ ցանկանում ենք առիթը օգտագործել՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու մեր հաճախորդներին, շնորհավորելու նրանց և տալու առավել շահավետ պայմաններով Ավանդ ներդնելու հնարավորություն», - ասաց Սեդա Ավագյանը։

Կարևոր է հիշել, որ եթե նախկինում առցանց ներդրված ավանդների տոկոսադրույքները մասնաճյուղում ներդրվածների համեմատ ավելի բարձր էին 0,3%-ով, ապա այս արշավի շրջանակում հավելյալ 0,3%-ով ավելի տոկոսադրույք չի գործի։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ 

 

Հայերեն English Русский

Վարկերի հետ կապված խարդախությունների ճնշող մեծամասնության դեպքում քաղաքացիներն են փոխանցել իրենց անձնական տվյալները․ ԿԲ նախագահ

Մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագրի հերթական փուլը

Սիրիայում ՀՀ դեսպանը Հալեպի փոխնահանգապետին է հանձնել Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը

Գեներալ Նիկոլա Մանդոլեզին բարձր է գնահատել ՀՀ զորախմբի ծառայությունը լիբանանա-իսրայելական կոնֆլիկտի թեժ շրջանում

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն անընդունելի է համարում վրացի երկրպագուների պահվածքը հայ ֆուտբոլասերների նկատմամբ

Շինարարությունն այս տարի մեծ դեր ունի հարկահավաքման մեջ. ՊԵԿ նախագահ

Բյուջեի եկամուտները նախորդ տարի կատարվել են 95.8 տոկոսով

ԱՄՆ-ն և Ուկրաինան կարող են լրացուցիչ բանակցություններ անցկացնել Էր Ռիադում

Մասնավոր թատրոններն աջակցություն կստանան․ ԿԳՄՍՆ-ն շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ

Բուժաշխատողների էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովը պաշտոնական կայք ունի