Իրավունք

Ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը կհանվի. նախագիծ

2 րոպեի ընթերցում

Ոստիկանության բարեփոխումների շրջանակներում Ներքին գործերի նախարարության կողմից շրջանառության է դրվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախագծի ընդունման արդյունքում․կհանվի Ոստիկանությունում ծառայության անցնելու համար ներկայումս սահմանված վերին տարիքային սահմանափակումը (35 տարին լրացած անձինք ներկայումս չեն կարող անցնել ծառայության)։ 

Արդյունքում, ոստիկանությունում ծառայության կանցնեն 18 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, որոնք տիրապետում են հայերենին և իրենց անձնական, գործնական հատկանիշներով, կրթությամբ, ֆիզիկական պատրաստականությամբ և առողջական վիճակով կարող են կատարել ոստիկանության գործառույթները (արական սեռի դիմորդների դեպքում կպահպանվի պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու պահանջը)։

Կընդլայնվեն քաղաքացիական անձանց աշխատանքի ընդունվելու հնարավորությունները։ Առնվազն բակալավրի որակավորում ունեցող և ՆԳՆ կրթահամալիրում համապատասխան դասընթացն ավարտած անձինք, ոստիկանության ծառայողներին զուգահեռ, կնշանակվեն համայնքային ոստիկանի պաշտոնում։

Դասընթացն ավարտած քաղաքացիական անձանց կշնորհվի առնվազն ոստիկանության լեյտենանտի կոչում: Այդ անձինք, վերապատրաստումը հաջողությամբ հաղթահարած ոստիկանության ծառայողների համանմանությամբ, կհամարվեն ատեստավորում անցած, և, բացի աշխատավարձից, կստանան նաև համապատասխան հավելավճար: Արդյունքում, ընդհանուր վարձատրության չափը, օրինակ, միջին խմբի պաշտոնում նշանակվելու, «Լեյտենանտ» կոչում ստանալու և գերազանց ատեստավորվելու դեպքում կկազմի շուրջ 500 000 ՀՀ դրամ:

ՆԳՆ-ից հայտնում են, որ նախագծային լուծումների համար հիմք են հանդիսացել միջազգային առաջավոր փորձը, ինչպես նաև հանրային լայն կոնսենսուսը, այդ թվում` քաղաքացիների կարծիքներն ու առաջարկությունները։

Նախագծի հղումն՝ այստեղ:

Հայերեն

ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «Ինժեներական քաղաք». ամփոփվել են ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի շինարարական աշխատանքները

Իրանի, ՄԱԳԱՏԷ-ի և Եգիպտոսի ներկայացուցիչները Կահիրեում քննարկել են իրանական միջուկային ծրագիրը

Համընդհանուր հայտարարագիր լրացրած 25 հազար 669 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 294 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան

Լիվերպուլում ավտոմեքենայի վրաերթի հետևանքով տուժածների թիվը հասել է 109-ի

Ռուսական պատվիրակության ղեկավարը խոսել է Ստամբուլում կայացած բանակցությունների մասին

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել լճից

Հայաստանը և Նիդեռլանդները հնագույն ժամանակներում. զուգահեռներ թանգարանային ցուցադրության միջոցով

Ուկրաինական պատվիրակությունը լքել է Ռուսաստանի հետ բանակցությունների անցկացման վայրը

Հունիսմեկյան տոն և ժպիտներ. ԱրարատԲանկը՝ երեխաների կողքին