Իրան

Իրանի, ՄԱԳԱՏԷ-ի և Եգիպտոսի ներկայացուցիչները Կահիրեում քննարկել են իրանական միջուկային ծրագիրը

1 րոպեի ընթերցում

Իրանի, ՄԱԳԱՏԷ-ի և Եգիպտոսի ներկայացուցիչները Կահիրեում քննարկել են իրանական միջուկային ծրագիրը

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիին հունիսի 2-ին Կահիրեում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ՝ Իրանի միջուկային ծրագիրը քննարկելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ նշելով, որ բանակցություններին մասնակցել են նաև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին և Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդելաթին:

Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Աբբաս Արաղչիին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, Թեհրանը շուտով կպատասխանի իրանական միջուկային էներգիայի վերաբերյալ առաջարկին, որը ԱՄՆ-ն փոխանցել է օմանյան կողմի միջոցով»,-ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը:

Արաղչիին հավելել է, որ ԱՄՆ-ի հետ ոչ մի համաձայնագիր չի կարող ստորագրվել, եթե չճանաչվի ուրանի հարստացման Իրանի իրավունքը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում