Սպորտ

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Մայամիի մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Մայամիի մրցաշարում

Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Մայամիի WTA-1000 մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Miami open»-ի կանանց մենախաղի առաջին շրջանում Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 95-րդ ռակետ, Ռուսաստանի ներկայացուցիչ Էրիկա Անդրեևայի հետ: 2 ժամից ավելի ձգված մրցախաղում Ավանեսյանը հաղթեց 3 սեթից հետո` 6:1, 6:7 (4:7), 6:4 հաշվով:

Մայամիի WTA-1000 մրցաշարն անցկացվում է 1985 թվականից:

Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում