Սպորտ

Վարազդատ Հարոյանի կարծիքով՝ հավաքականի ֆուտբոլիստները գիտեն՝ ում հետ են մրցում. Վրաստանի դեմ խաղում մոտիվացիայի կարիք չկա

1 րոպեի ընթերցում

Վարազդատ Հարոյանի կարծիքով՝ հավաքականի ֆուտբոլիստները գիտեն՝ ում հետ են մրցում. Վրաստանի դեմ խաղում մոտիվացիայի կարիք չկա

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանի խոսքով՝ հավաքականի ֆուտբոլիստները Վրաստանի դեմ խաղում մոտիվացիայի կարիք չունեն. նրանք գիտեն՝ ում հետ մրցում:

«Մենք արդեն ծանոթացել ենք մարզչի հետ: Գիտենք, որ նրա համար մի փոքր դժվար է, քանի որ քիչ ժամանակ է ունեցել աշխատելու համար: Բայց, ընդհանուր առմամբ, նա հասցրել է իր մտքերը մեզ: Նա որակապես լավ մարդ ու լավ մասնագետ է: Լիահույս եմ, որ մեծ հաջողությունների կհասնենք միասին: Մենք մոտիվացիայի կարիք չունենք: Խաղում ենք մեր հարևանների` Վրաստանի դեմ ու գիտենք թե ինչ թիմ ունեն նրանք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարոյանը:

Վերջինիս խոսքով` Հայաստանի ֆուտբոլիստները հստակ գիտակցում են, թե թիմին ինչ հանդիպում է սպասվում Վրաստանի դեմ խաղերում, որոնցից առաջինը կկայանա վաղը` մարտի 20-ին:

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում մարտի  20-ին (մեկնարկը` 21:00-ին ) Հայաստանի ընտրանին Երևանում կընդունի Վրաստանի ընտրանուն, իսկ մարտի 23-ին (մեկնարկը` 18:00-ին) կկայանա պատասխան խաղը: Դիմակայության հաղթողը իրավունք կստանա հանդես գալու Ազգերի լիգայի B ենթախմբում:

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում