Սպորտ

Վրաստանի ֆուտբոլի թիմի ավագը Հայաստանի դեմ դժվար հանդիպում է ակնկալում

1 րոպեի ընթերցում

Վրաստանի ֆուտբոլի թիմի ավագը Հայաստանի դեմ դժվար հանդիպում է ակնկալում

Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Օթար Կիտեիշվիլիի կարծիքով Հայաստանի ֆուտբոլի հավաքականը միշտ էլ ամբողջ սրտով է մտնում խաղադաշտ:

«Ես Վրաստանի հավաքականում էի, երբ մենք մրցում էինք Հայաստանի հետ 2020 թվականին: Ինչպես հիշում եք, մեզ համար բարդ հանդիպում ստացվեց: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը միշտ լավ է նախապատրաստվում հանդիպումներին, հայերը միշտ ամբողջ սրտով են մրցում: Մեզ բարդ խաղ է սպասվում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կիտեիշվիլին:

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում մարտի  20-ին (մեկնարկը` 21:00-ին ) Հայաստանի ընտրանին Երևանում կընդունի Վրաստանի ընտրանուն, իսկ մարտի 23-ին (մեկնարկը` 18:00-ին) կկայանա պատասխան խաղը: Դիմակայության հաղթողը իրավունք կստանա հանդես գալու Ազգերի լիգայի B ենթախմբում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում