Telcell-ը նոր ծրագրային լուծում է տվել տերմինալներից մանրադրամների հնարավոր գողությունը կանխելու համար

2 րոպեի ընթերցում

Telcell ընկերությունը նոր ծրագրային լուծում է տվել տերմինալներից մանրադրամների հնարավոր գողությունը կանխելու համար։ Այսպիսով, եթե տերմինալն ունի մանրադրամն ընդունող սարքի հետ խնդիր, ապա մինչ մանրադրամը տերմինալի մեջ գցելը, տերմինալի վրա հայտնվում է զգուշացում․ «Տվյալ տերմինալով այս պահին հնարավոր չէ կատարել մանրադրամով վճարում։ Խնդրում ենք օգտագործել թղթադրամ կամ մոտենալ այլ Telcell Terminal-ի»։

Վերջին շրջանում որոշ «հնարամիտ» քաղաքացիներ փորձել են Telcell Terminal-ներից մանրադրամներ գողանալ։ Երբ ապարատը փորձել է ստանալ մանրադրամը, նրանք հենց այդ տեղում տարբեր իրեր են մտցրել և վերցրել հավաքված գումարը։ Այսինքն՝ հաճախորդը մանրադրամը գցել է ապարատի մեջ, սակայն տոմս չի ստացել, քանի որ գումարը չի գնացել ապարատ, այլ հավաքվել է ընդունման կետում ու մնացել այդտեղ։ 

Նման դեպքեր գրանցվել են հիմնականում կանգառների մոտ տեղակայված տերմինալներում, որտեղ մանրադրամներն ավելի շատ են հավաքվել։ 
Խնդիրը հայտնաբերելուց հետո Telcell-ի անվտանգության աշխատակիցների օպերատիվ քայլերի շնորհիվ հարցին արագ տրվել է վերոնշյալ ծրագրային լուծումը։   
Telcell ընկերությունը հորդորում է չարագործներին զերծ մնալ նման արարքներից, քանի որ դրանք հայտնաբերվում են արագ, իսկ արդյունքում տուժում են օրինապաշտ քաղաքացիները, որոնք բախվում են անհարմարությունների և կրում են ֆինանսական կորուստ։

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Հայերեն English Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով