1 րոպեի ընթերցում

REUTERS
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ անհապաղ դադարեցնում է Ջո Բայդենի չափահաս երեխաներին տրված Գաղտնի ծառայության պաշտպանությունը, որոնք նախկին նախագահ Բայդենը երկարացրել էր մինչև 2025թ․-ի հուլիս՝ հունվարին պաշտոնը թողնելուց անմիջապես առաջ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրառում է կատարել Truth Social ցանցում։
«Հանթեր Բայդենը Գաղտնի ծառայության պաշտպանություն է ունեցել երկար ժամանակ, որի բոլոր ծախսերը վճարում էին Միացյալ Նահանգների հարկատուները»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ նրան պաշտպանել է 18 հոգի:
«Հանթեր Բայդենն այլևս չի ստանա Գաղտնի ծառայության պաշտպանությունը»։ Նույն կերպ Էշլի Բայդենը, որին պաշտպանում է 13 հոգի, կհանվի ցուցակից»,- հավելել է Թրամփը։
Նախկին նախագահի գրասենյակից որևէ արձագանք չի հնչել։
Հատկանշական է, որ ԱՄՆ նախկին նախագահները և նրանց կողակիցները Գաղտնի ծառայության ցմահ պաշտպանություն են ստանում դաշնային օրենքով, սակայն նրանց՝ 16 տարեկանից բարձր ընտանիքների անդամներին հատկացվող պաշտպանությունն ավարտվում է նրանց պաշտոնից հեռանալուն պես, չնայած որ և՛ Թրամփը, և՛ Բայդենը վեց ամսով երկարաձգել էին իրենց երեխաների պաշտպանությունը մինչև պաշտոնաթող լինելը: