ՀԱՊԿ-ը մարտի 17-ից 20-ը ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանք է անցկացնում

2 րոպեի ընթերցում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մարտի 17-ից մինչև 20-ն անցկացնում է Միացյալ շտաբի, Քարտուղարության և կազմակերպության անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանք։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այդ մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։

Միջոցառումն անցկացվում է Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովի գլխավորությամբ։ Նա նշել է, որ միջոցառումը պլանային է և առանցքային 2025 թվականին կազմակերպության համատեղ նախապատրաստման համակարգում։ 

Ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանքն իրականացվում է երեք փուլով, որոնց ընթացքում նախատեսվում է հետևողականորեն մշակել հավաքական որոշումների նախապատրաստումը կազմակերպության ռազմական բաղադրիչի ձևավորման և ծավալման համար: 

«Առաջին փուլում կլուծվեն հավաքական անվտանգության Արևելաեվրոպական տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակի կանխման հարցերը», - ասել է Սերդյուկովը:

Երկրորդ փուլում, շտաբի պետի խոսքով, պլանավորված է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակի կանխման խնդիրների մշակում, որոնք նախատեսում են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում արագ ծավալման հավաքական ուժերի ձևավորում և տեղակայում և ռազմատեխնիկական օգնության ցուցաբերում:

Երրորդ փուլում պլանավորվում է ՀԱՊԿ-ի անդամ պայմանական պետության տարածքում խաղաղապահ գործողության նախապատրաստման խնդիրների մշակում։

«Այս տարի առաջին անգամ նախատեսվում է մշակել ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության և բժշկական ապահովման համատեղ կազմավորման ձևավորման և ծավալման հարցերը՝ խաղաղապահ գործողության անվտանգության ապահովման համար», - նշել է Սերդյուկովը: 

Բացի այդ, իրականացվում են ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի գործնական համագործակցության շուրջ համաձայնությունները:

Հայերեն Русский

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է