Գաբրիել Սարգսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել անհատական ԵԱ-ում
1 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տոնել միայն Գաբրիել Սարգսյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սարգիս Սարգսյանը: Պարտություն են կրել Արսեն Դավթյանը, Հայկ Երիցյանը, Վահան Նալբանդյանը, Արթուր Դավթյանը:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Ռումինիայում: Այն մեկնարկել է մարտի 15-ին և կեզրափակվի մարտի 26-ին: Մրցաշարին մասնակցում է 390 շախմատիստ: Հայաստանից առաջնությանը մասնակցում է 10 շախմատիստ: