«Ինտեր»-ը հաղթել է «Ատալանտա»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին
1 րոպեի ընթերցում

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցեց «Ատալանտա»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միլանյան ակումբին հաջողվեց առավելության հասնել 2:0 հաշվով: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Կառլոս Աուգուստոն ու Լաուտարո Մարտինեսը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց հանդիպման 75-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում մնում է առաջին տեղում: Թիմն ունի 64 միավոր: Երկրորդ տեղում գտնվող «Նապոլի»-ն վաստակել է 61 միավոր: