ՀՑԹԻ-ում կայացել է «Երիտթուրքական ազգայնականությունից` նացիզմ. Հայոց ցեղասպանությունը վերապրածները Դիմադրության շարժման առաջնագծում» գիտաժողովը

3 րոպեի ընթերցում

Երևանում և Արտաշատում մարտի 14-18-ը անցկացվող՝ Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման` նրա զինակիցներին նվիրված «Մանուշյանական շաբաթ» միջոցառման շրջանակներում մարտի 15-ին և 16-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Երիտթուրքական ազգայնականությունից` նացիզմ. Հայոց ցեղասպանությունը վերապրածները Դիմադրության շարժման առաջնագծում» խորագրով միջազգային գիտաժողովը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը բացման խոսքում նշել է, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մեծ սիրով է միացել «Մանուշյանական շաբաթ»-ին և ուրախ է միջոցառման մասնակիցներին ընդունելու ՀՑԹԻ-ում: Էդիտա Գզոյանն ապա հավելել է, որ գիտաժողովի խորագիրն ինքնին շատ խոսուն է. այն մարդիկ, ովքեր տեսել և անցել էին մարդկության դեմ իրականացրած 20-րդ դարի առաջին  հանցագործության միջով, որը ծնունդն էր երիտթուրքական ազգայնականության, իրենց գործուն մասնակցությունն ունեցան 20-րդ դարի մյուս չարիքի՝ նացիզմի դեմ պայքարում: Ներկաներին ողջունել է նաև գիտաժողովի համակազմակերպիչ, «ՍԱԹԷ-ԱԹՂԸ» թատերական միության հիմնադիր Սաթէ Խաչատրյանը:

Գիտաժողովի երկու օրերի ընթացքում ելույթ են ունեցել 12 հետազոտող Հայաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից:

Գիտաժողովի մասնակիցներն այցելել են նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը, իսկ երկրորդ օրը շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

«Մանուշյանական շաբաթ» միջոցառման նպատակն է վերաիմաստավորել Մանուշյանի ժառանգությունը, ընդգծել նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ և խթանել ֆրանսիական ու հայկական պատմամշակութային երկխոսությունը։

«Մանուշյանական շաբաթ» միջոցառումն իրականացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, ֆրանսիական Օվերն Ռոն Ալպեր տարածաշրջանը և Լիոնի քաղաքապետարանը, «ՍԱԹԷ-ԱԹՂԸ» թատերական միությունն ու «ԱՐՏ-ԻՄԱԺ» մշակութային կազմակերպությունը:

Հայերեն العربية

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար