Սպորտ

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 8-ը հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 8-ը հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տոնել Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Սարգիս Սարգսյանը, Արսեն Դավթյանը: Իր պարտիան խաղաղ արդյունքով է ավարտել Հայկ Երիցյանը, իսկ Վահան Նալբանդյանը պարտություն է կրել:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Ռումինիայում: Այն մեկնարկել է մարտի 15-ին և կեզրափակվի 26-ին: Մրցաշարին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 390 շախմատիստ: Հայաստանից առաջնությանը մասնակցում է 10 շախմատիստ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում