Հայաստանի ֆուտզալի հավաքականը ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 13-րդն է

1 րոպեի ընթերցում

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների մարտ ամսվա դասակարգման վարկանիշային աղյուսակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն առաջադիմել է և այժմ զբաղեցնում է 13 հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 1828.210 վարկանիշային միավոր։

ՈՒԵՖԱ Եվրո 2026-ի ընտրական 6-րդ խմբում մեր մրցակից Ղազախստանի ընտրանին, որին Հայաստանի ազգային հավաքականը մարտի 12-ի Երևանում տեղի ունեցած խաղում պարտության մատնեց 4:2 հաշվով, լքել է լավագույն եռյակն ու այժմ չորրորդն է վարկանիշային աղյուսակում։ Լավագույն տասնյակը գլխավորում է Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան, երկրորդ տեղում Իսպանիան է, իսկ Ռուսաստանը բարձրացել է ու այժմ զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։

Վարկանիշային աղյուսակի վերին հատվածն ունի հետևյալ տեսքը՝
 

1.Պորտուգալիա – 2945.684

2.Իսպանիա – 2637.681

3.Ռուսաստան – 2547.159

4.Ղազախստան – 2456.714

5.Ուկրաինա –2334.137

6.Ֆրանսիա – 2227.347

7.Խորվաթիա – 2058.892

8.Լեհաստան – 1986.060

9.Իտալիա – 1911.060

10.Սլովենիա – 1896.929

11.Նիդերլանդներ – 1885.106

12.Չեխիա – 1878.289
 

13.ՀԱՅԱՍՏԱՆ – 1828.210

 

Հայերեն العربية Español

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը