Սպորտ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների ընտրանու անդամներն արդեն իսկ 2 բրոնզե մեդալ են նվաճել ԵԱ-ում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների ընտրանու անդամներն արդեն իսկ 2 բրոնզե մեդալ են նվաճել ԵԱ-ում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների  ընտրանու անդամներն արդեն իսկ երկու բրոնզե մեդալ են նվաճել ընթացիկ Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալներ են նվաճել Վիգեն Նազարյանը և Արայիկ Թոփալյանը:

Մարտի 14-ին բրոնզե մեդալի համար կգոտեմարտի 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում