Դատախազը դատարան է հանձնել Լոռու մարզում կատարված սպանության մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթը

2 րոպեի ընթերցում

Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, մարտի 10-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել սպանություն կատարելու մեջ մեղադրվող մի խումբ անձանց վերաբերյալ քրեական վարույթը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազությունից։

«Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսի 9-ին Լոռու մարզի բնակիչ Հ.Մ.-ն դուրս էր եկել իր բնակարանից և չէր վերադարձել:

Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ Լոռու մարզի բնակիչ Է.Դ.-ն, ունենալով անբարյացակամ հարաբերություններ Հ.Մ.-ի հետ, 2024 թվականի հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը, իր ընկերների՝ Գ.Ն.-ի, Յ.Մ.-ի և Գ.Ն.-ի հետ, հացկերույթի հրավիրելու պատրվակով, իսկ իրականում Հ.Մ.-ի հետ պարզաբանումներ կատարելու նպատակով նրան հրավիրել են Յ.Մ.-ի բնակարան:

Բնակարանում նախկինում ունեցած տարաձայնությունների վերաբերյալ պարզաբանումներ կատարելու ընթացքում առաջացած վիճաբանության ժամանակ Է.Դ.-ն, Գ.Ն.-ն Յ.Մ-ն և Գ.Ն.-ն, Հ.Մ.-ին սպանելու դիտավորությամբ բութ, կոշտ, ինչպես նաև կտրող շեղբ ունեցող առարկաների գործադրմամբ առնվազն 5 հարված են հասցրել Հ.Մ.-ի գլխին, ինչպես նաև որովայնի առաջնային և հետին մակերեսներին՝ սպանելով նրան: Այնուհետև, Հ.Մ.-ի դին տեղափոխել և թաքցրել են հանդամասում՝ մասամբ այրելով նրա հագուստները և դին ծածկել հողով ու քարերով:

Դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Գ.Ն.-ի, Է.Դ.-ի, Գ.Ն.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը), Յ.Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ի մասով՝ նկատի ունենալով, որ վերջինս արարքը կատարելու պահին եղել է անչափահաս (սպանությունը)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանքը:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում