Քաղաքականություն

Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա կանցկացվի՝ Բաքվում ապօրինի պահվող հայերին ազատ արձակելու պահանջով

1 րոպեի ընթերցում

Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա կանցկացվի՝ Բաքվում ապօրինի պահվող հայերին ազատ արձակելու պահանջով

Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան մոտ մարտի 14-ին տեղի կունենա բողոքի ակցիա՝ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է գերմանացի պատմաբան Տեսսա Հոֆմանը։ 

Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը: 

Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ 

Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում