ԱՄՆ-ում կալանքի տակ գտնվող միգրանտների թիվը գերազանցել է 47 հազարը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթյալների զանգվածային արտաքսման քաղաքականության պատճառով ԱՄՆ-ում միգրանտների պահման կենտրոնները գերբեռնված են։ «Ներգաղթային բանտերում» գտնվողների թիվը հասել է 47 600-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ ներգաղթի և մաքսային հսկողության ծառայության (ICE) բարձրաստիճան պաշտոնյայի, որի անունը չի նշվում:

Ըստ գործակալության տեղեկատվության՝ գերատեսչությունը մտադիր է ավելացնել մահճակալների թիվն անօրինական ներգաղթյալների պահման կենտրոններում։ Այդ հարցում ICE-ին օգնություն ցույց կտան Պենտագոնը, ԱՄՆ Մարշալների ծառայությունը և Բանտերի դաշնային բյուրոն: Ներկայում երկրի միգրացիոն իշխանությունները հնարավորություն ունեն միաժամանակ կալանքի տակ պահելու միայն 41 500 ձերբակալվածի։ Այս առնչությամբ ICE-ն «աշխատում է ԱՄՆ օրենսդիր իշխանությունների հետ» միգրանտների պահման ֆինանսավորումն ավելացնելու համար:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ հունվարի 20-ից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում ICE-ն կատարել է մոտ 32 800 ձերբակալություն, ընդ որում, ձերբակալվածների 27%-ը կասկածվել է միայն ներգաղթի օրենսդրության խախտման մեջ։ Ընդհանուր առմամբ, 2024 ֆինանսական տարվա ընթացքում ԱՄՆ ներգաղթի հարցերով զբաղվող իշխանությունները ձերբակալել են 113 400 մարդու։ Թրամփի վարչակազմում սահմանների անվտանգության և արտաքսման համար պատասխանատու Թոմաս Հոմանի խոսքով՝ երկրի իշխանությունների ծրագրերի իրականացման համար «ներգաղթի բանտերը» պետք է ունենան առնվազն 100 000 տեղ։

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդել  է The Washington Post թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության աղբյուրի, Գուանտանամոյի ռազմակայանում մնացած բոլոր միգրանտները, որոնց ավելի վաղ տեղավորել էին այնտեղ ԱՄՆ նախագահի զանգվածային արտաքսման արշավի շրջանակներում, հետ են տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ Ինչպես նշում է WP-ն, 17 ռազմական ինքնաթիռով մոտ 300 միգրանտ էր տեղափոխվել Գուանտանամո:

Հայերեն English Русский

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Վարչապետն Իրանի նախագահին տեղեկացրել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին

Լավրովն ու Ռուբիոն քննարկել են Էյր Ռիադում բանակցություններին հաջորդելիք քայլերը

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 8-ը հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը նվաճել է WBA Continental գոտի

ՀՀ վարչապետն իր ելույթով մեկնարկեց «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքը

Գյումրիի արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկին քաղաքական ուժերը հանդիպումներ են ունեցել ընտրողների հետ

«Արարատ-Արմենիա»-ն երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Ալաշկերտ»-ի դարպասը

Մարտի 17-ի միջոցառումների անոնս

Ուրուգվայը Հայաստանին և Ադրբեջանին խրախուսում է շուտափույթ կերպով ստորագրել ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը