Եվրոպա

ԱՄՆ-ի և Լիտվայի պաշտպանության նախարարները քննարկել են մերձբալթյան երկրում ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնումը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Լիտվայի պաշտպանության նախարարները քննարկել են մերձբալթյան երկրում ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնումը

Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Դովիլե Շակալենեն ամերիկացի գործընկեր Փիթեր Հեգսեթի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է երկրում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն ընդլայնելու պատրաստակամության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Լիտվայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկվել են պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր: Շակալենեն վստահեցրել է, որ Լիտվան պատրաստ է ոչ միայն պահպանել, այլև հնարավորինս ընդլայնել ամերիկյան զորքերի ներկայությունը երկրում։ Նա հայտնել է նաև, որ Փիթեր Հեգսեթը դրական է արձագանքել պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարներին և բարենպաստ պայմաններին: Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը մարտավարական մակարդակում և շփումները՝ հետագա հանդիպումների ընթացքում:

Նշվում է նաև, որ զրույցի վերջում կողմերը հաստատել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությունն ամրապնդելու նպատակով սերտ համագործակցությունը շարունակելու ցանկությունը:

«Լիտվայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը կարևոր զսպիչ գործոն և անվտանգության երաշխիք է Բալթյան երկրներում»,- գտնում են Լիտվայի պաշտպանական գերատեսչությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում