Մարզեր

Ծովազարդի դպրոցի աշակերտները մարզային գրադարանում ներկայացրել են գրքի և համակարգչի տարբերությունները, ընդգծել դրանց առավելությունները

1 րոպեի ընթերցում

Ծովազարդի դպրոցի աշակերտները մարզային գրադարանում ներկայացրել են  գրքի և համակարգչի տարբերությունները, ընդգծել դրանց առավելությունները

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Ծովազարդի միջնակարգ դպրոցի մի խումբ աշակերտներ դպրոցի տնօրենի տեղակալի, ուսուցիչների, գրադարանավարի և ծնողների ուղեկցությամբ  այցելել են  մարզային գրադարան։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը,  այցի շրջանակում դպրոցի  հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սիրանուշ Գալստյանի նախաձեռնությամբ իրականացվել է ուսուցողական միջոցառում՝ «Գիրքը տիեզերք է անեզր» խորագրով։

Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրել են  գրքի և համակարգչի տարբերությունները, ընդգծել  դրանց առավելություններն ու կարևորությունը, ինչպես նաև խոսել  մայրենի լեզվի անաղարտության պահպանման մասին։ Գրադարանի աշխատակիցները ողջունել են  նախաձեռնությունը։

Երեխաները շրջայց են  իրականացրել  գրադարանում, ծանոթացել  ֆոնդերին և գրադարանից օգտվելու կանոններին։ Միջոցառման ավարտին մարզային գրադարանի կողմից Ծովազարդի  դպրոցի գրադարանին նվիրել են  ՀՀ ԿԳՄՍ նախարարության ծրագրերով հրատարակված գրքեր՝ հարստացնելով դպրոցի գրադարանի գրքային ֆոնդը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում