Հայաստան-Վրաստան խաղի տոմսերը սպառված են
1 րոպեի ընթերցում

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպման տոմսերը սպառված են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները հայտնել էին, որ մի քանի ժամում սպառվել են նաև դիմակայության պատասխան խաղի տոմսերը։
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում մարտի 20-ին (մեկնարկը` 21:00-ին ) Հայաստանի ընտրանին Երևանում կընդունի Վրաստանին, իսկ մարտի 23-ին (մեկնարկը` 18:00-ին) կկայանա պատասխան խաղը: Դիմակայության հաղթողը իրավունք կստանա հանդես գալու Ազգերի լիգայի B ենթախմբում: